Posts

Գարեթ Բեյլ

 Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։  Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից։ Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ։  Փոքրիկ Գարեթը միշտ դիտում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա իրեն պատկերացնում էր այդպիսին և ցանկանում էր նույնպես դառնալ մեծ ֆուտբոլիստ։  Աշխարհի առաջին առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Ես հիացած էի Բրազիլիայի հավաքականի խաղով։ Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով։  Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաութհեմփթոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեցին վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին նվաճելու Քարդիֆֆ գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։ Ակումբային կարիերա Բեյլը պրոֆեսի...

Հենրիկ Մխիթարյան

 Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։ 1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալանս» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալանսում։ Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իս...