Գարեթ Բեյլ
Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։
Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից։ Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ։
Փոքրիկ Գարեթը միշտ դիտում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա իրեն պատկերացնում էր այդպիսին և ցանկանում էր նույնպես դառնալ մեծ ֆուտբոլիստ։
Աշխարհի առաջին առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Ես հիացած էի Բրազիլիայի հավաքականի խաղով։ Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով։
Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաութհեմփթոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեցին վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին նվաճելու Քարդիֆֆ գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։
Ակումբային կարիերա
Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
2007-2008 մրցաշրջան
Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ (2007 թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր (օգոստոսի 26)։ Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում, դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։ Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։
2008-2009 մրցաշրջան
Բեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008 թվականին։ Մի քանի միջակ ելույթներից հետո Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ՝ ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում։
2009-2010 մրցաշրջան
2009 թվականի հունիսին Բեյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս։ Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը «Բերնլիի» հետ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը։ Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում գավաթային հանդիպումների շրջանակներում (4-0)։ Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով։
2010/11 մրցաշրջան
Այս մրցաշրջանը Գարեթ Բեյլի համար անցած 2 մրցաշրջաններից ավելի լավ սկսվեց։ Հետո հայտնվեց հիմնական կազմում, նա սկսեց գոլեր խփել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում և այդպես շարունակեց Անգլիայի առաջնության պաշտոնական խաղերում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին, Անգլիայի առաջնությունում՝ Ստոկ Սիթիի դեմ Բեյլը ձևակերպեց իր առաջին դուբլը, որը Տոտենհեմին բերեց հաղթանակ և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին հորիզոնական։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին գրավելով հոլանդական «Տվենտեի» դարպասը՝ ուելսցին իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում։
Այդ սեզոնի ընթացքում եվրոպական թոփ ակումբներից մի քանիսը՝ Ինտերը, Չելսին, Ռեալ Մադրիդը և Միլանը հետաքրքրվեցին նրանով։
Հոկտեմբերի 20-ին Բեյլը Չեմպիոնների լիագում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Միլանի Ինտերի դարպասը, բայց դա նրանց չօգնեց հաղթել Ինտերին (խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ իտալական ակումբին)։ Բեյլը դարձավ առաջին ուելսցին, ով կարողացավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպել։ Այդ խաղից հետո Տոտենհեմի մարզիչ Գարրի Ռեդնապը ջանք չէր թափում, որպեսզի նա մնա իր ակումբում։ Ինտերի դեմ հաջորդ խաղում՝ նոյեմբերի 2-ին, Բեյլը դարձավ խաղի հերոսը, նա կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Խաղը ավարտվեց Տոտենհեմի հաղթանակով՝ 3:1 հաշվով[5]։
Նոյեմբերի 13-ին, Անգլիայի առաջնությունում Գարեթ Բեյլը Բլեկբերնի դարպասը խփեց 2 գոլ, և Տոտենհեմը հաղթեց 4:2 հաշվով։ Առաջին գոլը նա խփեց եզրային տուգանայինից հետո, փոխանցումը նրան չէր ուղղված, բայց նա գլխի հարվածով կարողացավ գոլ խփել[6]։
2011 թվականի հունվարի 1-ին Ֆուլհեմի դեմ խաղում՝ Բեյլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց թիմին։
Փետրվարին Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ տարվա լավագույն Անգլիացի ֆուտբոլիստը Բեյլն է։
Երկրորդ մասը ուելսցին գրեթե վնասվածքներով անցկացրեց։ Առանց նրա ակումբը անվստահ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ լոնդոնցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, իսկ Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Իսկ նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ հաջող խաղ չէր ցուցադրում։
2012/13 մրցաշրջան
Գարեթ Բեյլը իր 3 համարը փոխեց 11-ով։ Նոր մրցաշրջանում նա դարձավ Տոտենհեմի լիդերը։ 6-րդ տուրում հիմնականում Գեյլի շնորհիվ «Տոտենհեմին» հաջողվեց արտագնա խաղում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 2:3 հաշվով։ Տոտենհեմը 1989 թվականից Օլդ Տրաֆորդում չի կարողանում հաղթանակն տոնել։ 14-րդ տուրում՝ «Լիվերպուլի» եմ խաղում Գարեթ Բեյլը գոլ խփեց, կատարեց գոլային փոխանցում, ստացավ դեղին քարտ և ինքնագոլ խփեց։ 19-րդ տուրում՝ Անգլիայի առաջնությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում Բեյլը ԱՊԼ-ի շրջանակներում 2-րդ հեթ-տրիկը ձևակերպեց։
2013 թվականի փետրվարին Բեյլը լավ խաղ ցուցադրեց։ Նա Անգլիայի առաջնությունում անցկացրեց 5 խաղ, 5 խաղում խփեց 7 գոլ։ Ընդ որում, բոլոր դեպքերում նրա գոլերը հաղթանակ բերեցին։ Բեյլի գոլերի շնորհիվ Տոտենհեմը կարողացավ Եվրոպայի Լիգայում անցնել հաջորդ փուլ։ Լոնդոնի Արսենալի դեմ «մենամարտում» ուելսցուն հաջողվեց կրկին գոլ խփել, նա բացեց խաղի հաշիվը։
Իր լավ խաղի համար Բեյլը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստ կոչումը։ Նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ մրցաշրջանի «Լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը» Բեյլն է։ Նա դարձավ 3-րդ ֆուտբոլիստը (Էնդի Գրեյից 1997 թվականին, և Կրիշտիանու Ռոնալդուից 2007/08 թթ հետո), ում հաջողվեց այդ 2 մրցանակը նույն տարում ստանալ։ Նաև Ուելսում նա ստացավ «Տարվա ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։
«Ռեալ Մադրիդ»
2013/14
Տոտենհեմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բեյլին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնում «Ռեալ Մադրիդը»։ Անգլիական ու իսպանական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են ողջ ամառ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողնում նախամրցաշրջանային հավաքներն ու մրցաշրջանի սկիզբը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է Բեյլի տեղափոխությունը[7][8]. տրանսֆերի համար վճարվել է €100 միլիոն, ինչի շնորհիվ Բեյլը դարձել է այդ ժամանակի ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ[9][10]։ «Թագավորական ակումբի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գարեթ Բեյլն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը[11]։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ստացել է ոչ ծանր վնասվածք և ստիպված է եղել բաց թողնել մի քանի հանդիպում։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ է ձևակերպել, ինչպես նաև կատարել է երկու գոլային փոխանցում «Սևիլյայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 30-ին Գարեթ Բեյլը ձևակերպեց իր առաջին հեթ տրիկը հօգուտ «Ռեալի»՝ երեք գոլ խփելով «Վալյադոլիդ» ակումբի դարպասը։ Մրցաշրջանի ավարտին մոտ Բեյլը կարողացել է լավ մարզավիճակ ձեռք բերել և Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ կազմել «Ռեալի» հարձակվողական գիծը[12]։ 2014 թվականի ապրիլի 16-ին Գարեթը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղի հաղթական գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում[13][14]։ Ֆուտբոլիստն ինքը դա համարում է իր կարիերայի ամենակարևոր գոլը[15][16]։ Մայիսի 24-ին Գարեթը խփել է հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ գրավելով «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասը[17]։
2014/15
Նոր մրցաշրջանը Բեյլը սկսեց մարզչի լիրավության տակ։ 2014 թվականի օգոստոսի 12-ին Ռեալը կարողացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակ տանել Սևիլյայի դեմ խաղում, Բեյլը մասնակցեց ամբողջ խաղին և կատարեց 2 գոլային փոխանցում։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Ռեալը» հերթական մրցանակը նվաճեց՝ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում. Գարեթը «Սան-Լորենսոյի» դեմ եզրափակչում գոլ հեղինակեց։
Անձնական կյանք
Բեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը, աշխատում էր դպրոցում որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին, օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։
10 հետաքրքիր փաստեր նրա մասին
1.Գարեթը համարվում է ամենաարագ ժամանակակից ֆուտբոլիստը. Նա կարող է դաշտում շարժվել 36.9 կմ / ժ արագությամբ:
2.Գարեթի մանկական ամենաթանկարժեք հիշողություններից մեկը 1998 թ. ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթն է: 9-ամյա Գարեթը ամբողջ սրտով երկրպագում էր Բրազիլիային:
3.14-ամյա Գարեթը 11.4 վայրկյանում հարյուր մետր վազել է, եւ ֆուտբոլից բացի նա սիրում է ռեգբիի, հոկեյ եւ հեծանվասպորտ:
4.Գարեթը ամուսնացած է իր դպրոցական սիրո Էմմա Ռիզե Ջոնսի հետ:Իր գոլերը ֆուտբոլիստը, հենց նրան է նվիրում:Սակայն նա երբեք չի քննարկում իր ընտանիքը լրագրողների հետ:
5.Գարեթ Բեյլը ձախլիկ է, բայց դպրոցում նա սովորել է խաղալ իր աջ ոտքով ուսուցիչի շնորհիվ, ով նկատել է տղայի տաղանդը եւ սկսել է բարդ խնդիրներ առաջացնել: Մասնագիտական մարզաձեւում նա արդեն երկու ոտքին էլ տիրապետում է:
6.Գարեթը իր բոլոր խփած գոլերը նշում է, մատները սրտով ձեւավորելով: Այս ժեստը դարձավ ֆուտբոլիստի նշանը:
7.Գարեթ Բեյլը երբեք չի թաքցրել, որ նա հիանում է Կրիշտիանու Ռոնալդուի խաղալով եւ երազում է մի թիմում խաղալ նրա հետ: 2013-ին այս երազանքը կատարվեց `Գարեթին« Ռեալ Մադրիդ » գնեց:
8.Գարեթ Բեյլը տեղափոխվեց «Ռեալ», , «Տոտենհեմը» սկսեց հեռախոսազանգեր ստանալ սպանության սպառնալիքներով: Երկրպագուն խոստացել է Բեյլին կենդանի թողնել միայն այն դեպքում, եթե նա իր միտքը փոխի եւ մնա Անգլիական ակումբում:
9.Չնայած «Բեյլի» խաղի հիացմունքին, «Ռեալ» -ի շատ երկրպագուները նշում են, որ նա կրկնօրինակում է Կրիշտիանու Ռոնալդուին եւ շատ առաջ է մղվում: Կան մի քանի լուրեր, որոնք, ի վերջո, կվաճառեն Ռոնալդուին, իսկ Բեյլը կստանա իր տեղը թիմում:
10.Բեյլի տատիկը գալիս է Անգլիայից, ուստի խաղացողը կարող է խաղալ Անգլիայի հավաքականում , բայց նա չի ստացել հրավերը: Ուստի Ուելսի բախտը բերել է:
Comments
Post a Comment